Փաշինյան․ Ադրբեջանցիների սադրանքները ՌԴ-ն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու փորձ են

Փաշինյան․ Ադրբեջանցիների սադրանքները ՌԴ-ն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու փորձ են

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների հակահայկական հարձակումները ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտությունն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ հեռուստաալիքին։

Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանություններն ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները՝ իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու:

«Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցներն իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ ՌԴ-ն ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա», - նշել է նա:

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

Հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Հաջորդ օրը նրանք հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Իր հերթին, Հայերի միությունը կոչ է արել լինել աչալուրջ, պահպանել զսպվածություն և ողջախոհություն, չտրվել սադրանքների։ Արտակարգ իրավիճակների դեպքում կապվել ՌՀՄ թեժ գիծ՝ 8-925-304-59-71 համարներով կամ իրավապահ մարմինների հետ։

Կարդացեք նաև՝ «ՌԴ ուժայինները հայ համայնքին խոստացել են խիստ պատժել ադրբեջանցիների հետ բախումների մեղավորներին»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---