Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը կխզի իր պայմանագիրը «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը մոտ օրերս կխզի իր պայմանագիրը «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ: Այդ մասին հաղորդում է «Խիմկի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք էջը: Նշենք, որ անցած խաղաշրջանը Զեբելյանն անցկացրեց Կալինինգրադի «Բալտիկայում» վարձակալության հիամունքներով:



Այս պահին Զեբելյանը նոր ակումբ է որոնում: Ըստ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պոուլսենի, Զեբելյանի մասնակցությունը փետրվարի 11-ին Կիպրոսում կայանալիք Լատվիայի հետ ընկերական հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ մոտ օրերս հայ հարձակվողը պետք է պայմանագիր կնքի Սոչիի ակումբներից մեկի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---