Վարչապետ․ ՀԱՊԿ երկրները բալանսավորված դիրքորոշում են ցույց տվել

Վարչապետ․ ՀԱՊԿ երկրները բալանսավորված դիրքորոշում են ցույց տվել

PanARMENIAN.Net - Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության նպատակով, կազմակերպության անդամ երկրներն ունեցել են բալանսավորված դիրքորոշում։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի դերի և անդամ որոշ երկրների կողմից Ադրբեջանին աջակցելու մասին հարցին։

Հուլիսի 12-ից 17-ը հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ մարտական գործողություններ էին։ ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած գործողությունների աառթիվ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ անդամ պետություն, կարող էր դիմել կառույցին՝ ռազմական աջակցություն ստանալու համար։

«Դա ճիշտ տեղեկություն չէ։ Ո՞վ ասաց, որ ՀԱՊԿ անդամներն աջակցել են Ադրբեջանին: ՀԱՊԿ անդամներն ունեցել են բանասավորված դիրքորոշում։ Ի դեպ, Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար, սա շատ կարևոր փաստ է, և մենք օգտագործել ենք ՀԱՊԿ-ի անդամակցությունը, որպեսզի տեղեկացնենք կազմակերպության մշտական խորհրդին առկա իրավիճակի մասին։ Բայց Հայաստանը չի դիմել օգնության, եթե մենք դիմեինք ու նրանք այդպիսի դիրքորոշում ունենային, մենք կարող էինք դա քննարկել։ Բայց նրանց դիրքորոշումն այնպիսին էր․․․ նրանք արեցին այնպիսի հայտարարություններ, որոնք կծառայեին իրավիճակի կայունացմանը։ Եվ դա նորմալ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---