Թուրքիայի հրեաներն իրենց անգոհունակությունն են հայտնում իրենց հանդեպ թուրքերի վերաբերմունքի հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի հրեաներրի ամենամեծ խնդիրն այն է, որ բնակչության մեծամասնությունը նրանց որպես օտարազգի է ընդունում, այլ ոչ թե` Թուրքիայի քաղաքացի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի հրեական համայնքի ղեկավար Սիլվիո Օվադիան: Նրա խոսքով, Թուրքիայի հրեաները հավասար ժողովրդավարական իրավունքներ են խնդրում, եւ ոչ թե` իրենց հանդեպ տանելիություն:«Յուրաքանչյուրը կարող է քննադատել Իսրայելին, եւ մենք հարգում ենք այդ իրավունքը: Բայց ցանկացած հակաիսրայելական հայտարարություն կարող է շատ հեշտ վերածվել հրեաների դատապարտության: Մենք չենք ցանկանում, որպեսզի մարդիկ վիրավորեն մեր դավանանքը: Ամեն անգամ, երբ պատերազմ է սկսվում Մերձավոր Արեւելքում, աշխարհում աճում է հակասեմիտիզմը: Դրա պատճառներից մեկը անընդունակությունն է` ընկալելու իսրայելցու եւ այլ երկրի քաղաքացի հանդիսացող հրեայի միջեւ տարբերությունը: Հենց դա է մեր խնդիրը Թուրքիայում. մարդիկ ի դեմս մեզ տեսնում են Իսրայելի քաղաքացիներին»,- ասել է Օվադիան: Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայում չկա ոչ մի հրեա դիվանագետ կամ սպա: «Այնուամենայնիվ, մենք կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը, եւ երբ ինչ-որ մեկը մեզ այլազգի է անվանում, դա մեզ վիրավորում է»,- ավելացրել է նա:



Խոսելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Լոզանի պայմանագրի հոդվածի մասին` Օվադիան նշեց, որ թուրքական սահմանադրությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին: «Այսօր Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հրեաները սինագոգներ եւ հրեական դպրոցներ չեն գնում` ելնելով ոչ թե այն բանից, որ այդ երկրներում չի գործում Լոզանի պայմանագիրը. նրանք դա անում են` ելնելով ժողովրդավարական իրավունքներից: Թուրքիայում ես ո'չ հյուր եմ, ո'չ էլ այլազգի: Ես Թուրքիայի քաղաքացի եմ, ինչպես եւ դուք: Ես տանելիություն չեմ խնդրում, բայց եթե դա իմ երկիրն է, ինչու՞ ինձ պետք է պարզապես կարողանան տանել»,- հարցնում է Թուրքիայի հրեական համայնքի ղեկավարը, գրում է թուրքական Millliyet թերթը:



1923թ. Լոզանի հաշտության պայամանագիրը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պաշտպանություն էր նախատեսում: Երկրի սահմանադրության համաձայն, Թուրքիայի ազգային փոքրամասնություններ են հանդիսանում հայերը, հրեաները եւ հույները, որոնք գրանցված են որպես կրոնական համայնքներ: Ներկայումս Թուրքիայում բնակվում է մոտ կես միլիոն հրեա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---