Հայ ծանրորդները միջազգային առցանց մրցաշարի կմասնակցեն

Հայ ծանրորդները միջազգային առցանց մրցաշարի կմասնակցեն

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամ կմասնակցի առցանց միջազգային մրցաշարի, փոխանցում է Օլիմպիական կոմիտեն։

ՀԱԿՕ-ից նշում են, որ Ուզբեկստանի անկախության օրը՝ օգոստոսի 29-ին կայանալու է ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշար, որին Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102կգ), գերծանքաշային Վարազդատ Լալայանը։ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը չեն մասնակցի՝ վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։

Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար $2500, $1500 և $750 գումար։

Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---