VBET-ը՝ հանրահայտ ֆրանսիական ակումբի համաշխարհային գործընկերը

VBET-ը՝ հանրահայտ ֆրանսիական ակումբի համաշխարհային գործընկերը

PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնադրված VBET ընկերությունը նշում է Ֆրանսիայում իր գործունեության առաջին տարին՝ հայտարարելով Ligue 1-ի պատմական ակումբներից մեկի՝ «Մոնակո» ֆուտբոլային ակումբի հետ գործընկերության մասին:

VBET-ը՝ հավատարիմ մնալով «Կենտրոնը երկրպագուն է» գաղափարախոսությանը, ակումբի երկրպագուներին կներկայանա մի շարք նորարարական և ինքնատիպ առաջարկներով` ինչպես Հայաստանում և Ֆրանսիայուն, այնպես էլ` ամբողջ աշխարհում։

Գործակցությունը հնարավորություն է հայաստանյան ընկերությանը ներկայանալու միջազգային տարբեր հարթակներում։

VBET ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն ասել է. «VBET-ի պատմության մեջ AS Monaco-ի հետ կնքված այս երկարաժամկետ համագործակցությունը հպարտանալու մեծ առիթ է: Շարժվենք միասին դեպի հաղթանակ»։

Օլեգ Պետրովը Մոնակո ֆուտբոլային ակումբի փոխնախագահ-գործադիր տնօրենն ավելացրել է. «AS Monaco-ն և VBET-ը կապված են ֆուտբոլի հանդեպ կրքի, դեպի նորարարություն ձգտման և շատ մրցակցային շրջանակներում` որպես առաջնորդ հաստատելու ցանկությամբ: Մենք ուրախ ենք այս համագործակցությունը սկսել, և ես ողջունում եմ VBET-ի մուտքը Մոնակո ընտանիք»։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---