ԱՄՆ գեղասահորդ Պիեռ Բալյանի` Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցը գրեթե լուծված է10 փետրվարի 2009 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ազգությամբ հայ ամերիկյան գեղասահորդ Պիեռ Բալյանը պատրաստվում է ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի մարտի 23-29 Լոս-Անջելեսում: Սամվել Խաչատրյանի խոսքով, Հայաստանի քաղաքացիություն ստանալու Բալյանի հարցը ներկա պահին դիտարկվում է ՀՀ նախագահի վարչությունում:Նշենք, որ Պիեռ Բալյանը ինքն է դիմել միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնելու առաջարկով, բայց հայկական անձնագրի հատկացման ուշացման պատճառով նրա ժամանումը հետաձգվում էր: «Ես կարող եմ ասել, որ Բալյանի երկակի քաղաքացիության հարցը գրեթե լուծված է: Մենք համարյա համոզված ենք, որ հենց նա է ներկայացնելու Հայաստանը գալիք աշխարհի առաջնությանը: Բալյանը մրցանակային տեղի բացահայտ հավակնորդ է: Ես կարծում եմ, որ եթե ամեն ինչ նախատեսվածի պես լինի, ապա ամերիկյան գեղասահորդն արդեն փետրվարին կժամանի Հայաստան. նախ, որպեսզի լուծի փաստաթղթերի հետ կապված հարցերը, երկրորդը, որպեսզի շարունակի իր մարզումներն իր պատմական հայրենիքում: Բացի այդ պատանի գեղասահորդները հնարավորություն կստանան մանսակցելու հայ գեղասահորդ Բալյանի վարպետության դասերին, ինչը եւս մեկ քայլ կլինի Հայաստանում գեղասահքի զարգացման գործում: Պիեռը եւս մեկ լրացուցիչ առիթ ունի Հայաստան գալու համար. նրա հարազատ եղբայրը` Մայքլը, նույնպես մարզիկ է եւ արդեն հանդես է գալիս Հայաստանի հոկեյի հավաքականում»,- հաղորդել է Սամվել Խաչատրյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |