Զոլյան․ Աբրահամյանի՝ մանդատից հրաժարվելն իշխանություն-քաղհասարակություն չկայացած երկխոսության հետևանք է

Զոլյան․ Աբրահամյանի՝ մանդատից հրաժարվելն իշխանություն-քաղհասարակություն չկայացած երկխոսության հետևանք է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի մանդատը վայր դրած իշխանական պատգամավոր Գայանե Աբրահամյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «Իմ քայլը» համապետական ցուցակով նրան հաջորդող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տրդատ Նորիկի Սարգսյանը։

Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Պատգամավորն իր որոշումը բացատրել է նրանով, որ չի ուզում հատել իր գործունեության առանցքում դրված արժեհամակարգային սահմանագիծը։ Նա 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Իմ քայլը» պատգամավոր Միքայել Զոլյանը հայտարարել է, որ Աբրահամյանը վայր է դրել մանդատը, քանի որ չի կայացել պատգամավորներ-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը։

«Նման իրավիճակում, երբ պատգամավորներ-քաղհասարակություն երկխոսությունը բացակայում է կամ անարդյունավետ է, այն պատգամավորները, ովքեր դուրս են եկել քաղաքացիական հասարակությունից, հայտնվում են շատ տհաճ մի իրադրության մեջ, և մանդատը վայր դնելն այդ իրադրությունից դուրս գալու միջոցներից մեկն է»,- գրել է նա Facebook-ում։

Նա նշել է, որ չի կարծում, թե Աբրահամյանի որոշումը լավագույն միջոցն է, չի ողջունում այն։

Զոլյանի խոսքով՝ չի ուզում մեղավորներ փնտրել, սակայն ենթադրում է, որ չկայացած երկխոսության կողմերից յուրաքանչյուրը հակված կլինի մյուսին մեղադրել։

«Եթե հարցնենք պատգամավորներին, այդ թվում՝ ինձ, հավանաբար, ավելի հակված կլինենք մեղադրել քաղաքացիական հասարակության մեր ընկերներին։ Քաղհասարակության մեր ընկերներն էլ երևի մեզ կմեղադրեն։ Եկե՛ք այդճանապարհով չգնանք։ Փաստն այն է, որ երկխոսությունը չի կայացել, և դրա պատասխանատվությունը կրում ենք մենք բոլորս։ Եկե՛ք բոլորս՝ թե՛ պատգամավորները, թե՛ քաղհասարակությունը, թե՛ ակտիվիստները մտածենք այն մասին, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որ այդպես չլինի»,- նշել է նա։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---