Զոհրաբյան․ Փաշինյանը հանձնարարել է իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ քրգործեր սարքել

Զոհրաբյան․ Փաշինյանը հանձնարարել է իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ քրգործեր սարքել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերահաստատել է իր նախկին հայտարարությունը, թե իր և ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանի դեմ փորձ է արվում քրեական գործեր հարուցել: Ըստ պատգամավորի՝ նման հանձնարարություն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է տվել, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ըստ Զոհրաբյանի՝ Փաշինյանի իշխանությունն «անցել է բարոյական սահմանն ու մտել ընտանիք»։ Նրա տեղեկություններով՝ իրավապահներին կոնկրետ հանձնարարական է տրվել իրենց դեմ «գործ սարքելու»։

«Իմ հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է։ Մենք ունենք տեղեկություն նաև, որ ամեն ինչ անում են իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ քրեական գործեր հարուցելու համար, կանչում են մարդկանց։ Սյունիքում, որտեղ ես առաջադրվել էի ռեյտինգային ընտրակարգով թեկնածու, փորձում են հասկանալ` թե՛ այս, թե՛ նախորդ ընտրությունների ժամանակ ես որևէ ընտրական մախինացիաների մեջ եղել եմ, թե չէ»,- հայտարարել է Զոհրաբյանը՝ չբացառելով, որ քրգործեր, այնուամենայնիվ, կհարուցվեն։

Զոհրաբյանի խոսքով՝ հաջորդիվ մոնտաժված տեսանյութ է հրապարակվելու, որտեղ ինքը, իբր, վատ է արտահայտվում Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։

«Ես իմ ընտանիքին նախապատրաստել եմ, իմ մոր, իմ աղջկա, իմ քույրերի հետ խոսել եմ, ասել եմ` եղեք պատրաստ ամեն ինչի, եղեք պատրաստ ամենակեղտոտ, խուլիգան հրապարակումների, որն իրենք անում են իրենց մի քանի կայքերի միջոցով, որոնցից որոշներն աշխատացնում են պատգամավորները, որոշները, գիտեք` ովքեր են աշխատեցնում։ Ասել եմ` պատրաստ եղեք ամեն ինչի, նույնիսկ մոնտաժված վիդեոսյուժեների։ Իմ ընտանիքը պատրաստ է, իմ հարազատները պատրաստ են»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Զոհրաբյանը Facebook-ում գրել էր, որ իր ու գործընկերների վրա ինտենսիվորեն քրեական գործեր են «կարվում»։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---