ԱԳՆ․ ՀՀ-ն և Արցախն ամբողջ կարողությամբ ապահովելու են Արցախի բնակչության անվտանգությունը

ԱԳՆ․ ՀՀ-ն և Արցախն ամբողջ կարողությամբ ապահովելու են Արցախի բնակչության անվտանգությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի նկատմամբ։ Նշվում է, որ հայկական կողմերը (Հայաստանը և Արցախը- խմբ․) վստահորեն գործելու են իրենց ամբողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։

ԱԳՆ-ն նշում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական կողմն ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակերտը:

«Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---