Հովհաննիսյան․ Փաստացի՝ 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ ենք վարում

Հովհաննիսյան․ Փաստացի՝ 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ ենք վարում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փաստացի վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ։

«Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում: Հաղթանակը լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակ»,-ասվում է գրառման մեջ:

Հովհաննիսյանը հավելել է նաև, որ այդ հաղթանակի «ռազմաքաղաքական նշանակության, մեր քաշ ու կշռի առումով լրիվ այլ վերլուծություններ են պետք»:

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ սեպտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---