ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները մտահոգված են Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությամբ

ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները մտահոգված են Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությամբ

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը տեսազրույցի ընթացքում երկուստեք լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության առնչությամբ, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ վարձկանների օգտագործման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարն իր հույն գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Նախարարն ընդգծել է առաջիկա շաբաթների ընթացքում իր հույն գործընկերոջը Երևանում հյուրընկալելու կարևորությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---