Իրանի սահմանին ահաբեկիչների տեղակայման հարցով գլխավոր դատախազը դիմել է իրանցի գործընկերոջը

Իրանի սահմանին ահաբեկիչների տեղակայման հարցով գլխավոր դատախազը դիմել է իրանցի գործընկերոջը

PanARMENIAN.Net - Իրանի սահմանին ահաբեկիչների տեղակայման հանգամանքի առթիվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է իրանցի գործընկերոջը: Այդ մասին տեղեկացրել է նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Նկատի ունենալով, որ Ադրբեջանի բանակն ագրեսիվ պատերազմական գործողություններ է ծավալում անմիջականորեն Իրանի հետ սահմանին՝ ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը բարձրացվել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազին հղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նամակով»,- ասվում է գրառման մեջ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չեն կարող թույլ տալ՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքով արկեր հայտնվեն իրենց սահմանին և որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` հակամարտության պատրվակով։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ Իրանի ուղղությամբ: Հովհաննիսյանը նշել էր, որ այլընտրանք չունենալով, ադրբեջանական ստորաբաժանումները կարող են նահանջել կամ փախչել Իրանի տարածք։ Ըստ նրա՝ այդ ամենից խուսափելու համար իրանական կողմը պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---