Երեւանում բացվել է Եվրոպայի տունը

PanARMENIAN.Net - Եվրոպայում գտնում են, որ Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության կենտրոններից մեկն է: Հենց այդ պատճառով է, որ բազմաթիվ եվրոպական երկրներ ցանկանում են կամուրջ գցել դեպի Հայաստան: Նման կամուրջ կարող է հանդիսանալ Եվրոպայի տունը Հայաստանում: Այդ մասին Հայաստանում Եվրոպայի տան բացմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է գերմանացի պրոֆեսոր, Հայաստանում Գերմանական համալսարանի հիմնադիրներից մեկը` Պաուլ Իմգոֆը: Մամլո ասուլիսի ժամանակ հանդես է եկել նաեւ Հայաստանում Գերմանական համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Սարոյանը: Նա հաղորդել է, որ Եվրոպայի տանը կգտնվի Գերմանական համալսարանը, հետազոտական կենտրոններ, որոնց աշխատանքն ուղղված կլինի եվրոպական արժեքները հայ հանրությանը մոտեցնելուն: Էդուարդ Սարոյանը մանրամասն պատմել է նոր բուհի նպատակների ու ուղղությունների մասին:



«Այդ նոր համալսարանի հիմնադիրները հիմնականում պրոֆեսորներ են Գերմանիայից ու հայ-գերմանական ընկերակցությունից: Համալսարանում հիմնականում կդասավանդեն եվրոպագիտություն եւ եվրոպական քաղաքակրթության հետ սերտորեն կապված առարկաներ: Մեր ուսումնական հաստատությունը առաջարակում է ուսանողներին ուսուցում մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում»,- նշել է Սարոյանը: Նրա խոսքերով, շեշտը կդրվի ոչ թե ուսանողների քանակի, այլ կրթության որակի վրա: «Հետագայում համալսարանի շրջանավարտները կկարողանան Հայաստանի այլ անվանի բուհերի շրջանավարտների հետ հավասար հիմունքներով պայքարել աշխատաշուկայում իրենց տեղի համար: «Տեսության հետ մեկտեղ ուսանողները կկարողանան դրսեւորել իրենց նաեւ գործնականում»,-ընդգծել է բուհի տնօրենների խորհրդի նախագահը: Նա նաեւ ասել է, որ դասախոսները կկարողանան իրենց դասախոսությունները կարդալ ուղղակի Գերմանիայից` տեսագիտաժողովների եւ էլեկտրոնային տեսատախտակների միջոցով: Այդպիսով, նույն պրոֆեսորը կկարողանա դասախոսություններ կարդալ միանգամից մի քանի լսարանում:



Ինչպես հաղորդել է Էդուրադ Սարոյանը, համալսարանում նախատեսվում է անցկացնել տարբեր նիստեր, սեմինարներ եւ կլոր սեղաններ: Հունիսին նախատեսվում է Գերմանական համալսարանի պաշտոնական բացումը: «Ուսման վարձը մեր բուհում չի գերազանցի Հայաստանի անվանի բուհերում սահմանված ուսման վարձը: Գերմաներենի իմացությունը պարտադիր չէ, սակայն Գերմանական համալսարանում ուսանելու համար ուսանողները պետք է տիրապետեն անգլերենին»,-նշել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---