Փաշինյան․ ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևերը կոնտեքստից կտրել չի կարելի

Փաշինյան․ ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևերը կոնտեքստից կտրել չի կարելի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը չի կարելի կտրել կոնտեքստից և ներկայացնել այլ լույսի ներքո, ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պաշտոնական Բաքվի կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը խախտում է ՄԱԿ բանաձևերը։

«Այնտեղ ընդհանրապես Հայաստանի կողմից ինչ-որ ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում: Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանավորվածությունը, ինչի արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերը: Հայաստանի մասին այդտեղ խոսվում է այլ կոնտեքստում: Հայաստանին կոչ են անում օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ ունեցած կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի: Այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993 թվականին կոնկրետ օպերատիվ իրավիճակում: Դա կոնկրետ իրավիճակի մասին է, և չի կարելի այդ բանաձևերը կտրել կոնտեքստից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ՀՀ-ի համար անսպասելի չէր՝ հաշվի առնելով այդ երկրից հնչող ատելության խոսքն ու ռազմական հռետորաբանությունը։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ի համար անսպասելի էր հակամարտության մեջ ահաբեկչական խմբավորումների անդամների ներգրավումը։

Ըստ վարչապետի՝ դա փոխում է հակամարտության կոնտեքստը․ փաստացի այս պահին ԼՂ-ն կռվում է միջազգային ահաբեկչության դեմ։

Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից, քանի որ ներգրավվել են ահաբեկիչներ, իսկ դա գլոբալ անվտանգության հարց է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---