Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ հանձնակատար Խավիեր Սոլանան

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբիին:

Հանդիպմանը մասնակցել են Եվրամիությունում նախագահող երկիր Լեհաստանի` մեր երկրում արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաշ Կնոտեն, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը, ինչպես նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը:

Սերժ Սարգսյանը, կարեւորելով Եվրամիության հետ համագործակցության հետագա խորացումը, վստահություն է հայտնել, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված 2009-2011 թթ գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս առաջ շարժվել այդ ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես նաեւ մեր երկրում բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցերի: Կարեւորելով մեկնարկող «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հետեւողական կլինի ապահովելու նախաձեռնության մեջ ներգրավված բոլոր երկրների հավատարմությունն այդ առաջնահերթությանը:



Փիտեր Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի` առաջիկայում Հայաստան այցելելու մտադրությունը, Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---