Իրանի հանդեպ զենքի էմբարգոն վերացվել է՝ ժամկետն ավարտվել է18 հոկտեմբերի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կողմից Իրանի հանդեպ զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 18-ին՝ համաձայն 2015-ին համաշխարհային տերությունների հետ այդ երկրի միջուկային գործարքի համաձայնագրի: Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ «երկրից ներս և դուրս՝ զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Զենքի էմբարգոյի վերացումն ավելի վաղ համաշխարհային սպառնալիք էին համարել ԱՄՆ-ում։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն դատապարտել էր ՄԱԿ-ի քվեարկության արդյունքն ու ասել, որ կառույցը Թեհրանին ընձեռում է մահաբեր զինատեսակներ գնելու և վաճառելու հնարավորություն: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ արդեն հայտնել էր, թե հոկտեմբերի 18-ից Իրանը «կկարողանա զենք վաճառել ում ցանկանա և գնել՝ ումից ուզի»։ 2020-ի օգոստոսի 14-ին ԱՄՆ նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության է դրվել զենքի էմբարգոն երկարաձգելու բանաձևի օրինագիծը: Անվտանգության խորհրդի 15 անդամից երկուսը կողմ եմ քվեարկել, երկուսը՝ դեմ, իսկ 11-ը ձեռնպահ են մնացել. այդպիսով, բանաձևը քվեարկությամբ չի ընդունվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |