Երեւանում տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության կոլեգիայի առաջին նիստը

PanARMENIAN.Net - Երեւանում նախօրեին կայացել է Սփյուռքի նախարարության կոլեգիայի առաջին նիստը: Նիստը վարել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստում ներկայացվել է օրակարգը, սփյուռքի նախարարության գործունեության ծրագիրը 2009 թվականի համար: Անդրադարձ է եղել նաեւ Լատինական Ամերիկայի հայկական ուսումնական ու մշակութային հաստատություններին եւ Վրաստանի հայ համայնքին աջակցելու ծրագրերին:



Ինչպես նշվել է նիստի ընթացքում, նախարարության կոլեգիայի անդամներ են ինչպես Հայաստանի մտավորականության, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչներ: Այդ հանգամանքը հնարավորություն է տալիս միավորել Հայաստանի եւ սփյուռքի գործիչների ջանքերը համահայկական հարցերի լուծման նպատակով: «Կոլեգիայի անդամները, որոնք բնակվում են արտերկրում, կարող են մասնակցել կոլեգիայի նիստերին հեռակա կարգով, իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկելով ինտերնետով»,-հայտարարել է Հրանուշ Հակոբյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---