ՀՀ նախագահ. Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը հայկական բանակն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին մասնակցել է «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական շարժման ստեղծման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Նախագահ Սարգսյանը ցանկություն է հայտնել միասնական ուժերով կառուցել մի այնպիսի երկիր ու հասարակություն, որտեղ հարգի է տաղանդը, գնահատվում են մարդու մտավոր ընդունակություններն ու կարողությունները: «Կարող, մտածող մարդը մշտապես պետք է պահանջարկ ունենա»,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել. «Ես ինձ դասում եմ այն մարդկանց շարքին, ովքեր կարծում են, որ մեր այսօրվա երիտասարդությունն ավելի մեծ հնարավորությունների տեր է եւ շատ ավելի մեծ հաջողությունների է հասնելու: Նրանք մեր հասարակության մեջ մշտապես ունենալու են իրենց արժանի տեղ, լինելու են ակտիվ եւ նախաձեռնող»: Խոսելով ազգային խնդիրների մասին` Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր երկրում ամենամեծ երիտասարդական կառույցը հայկական բանակն է, քանի որ Հայրենքի սահմաններն առաջին հերթին պաշտպանում են 18-20 տարեկան մեր զինվորները:



Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս աջակցել երիտասարդությանը, եւ ընդհանրապես բոլոր այն միավորումներին ու մարդկանց, ում նպատակը բարի է, ում նպատակը մեր երկրի հզորության համար մի աղյուս դնելն է եւ ուժեղ, բարեկեցիկ Հայաստան կառուցելը:



«ՄԻԱՍԻՆ» շարժումը հիմնվել է 2008թ. փետրվարին: Շարժմանն անդամակցում են մի քանի հազար երիտասարդներ` Երեւանում եւ Հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Ինչպես նշել են միջոցառման մասնակիցներն, իրենց համախմբել է Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, եվրոպական արժեքների արմատավորմանը, ժամանակակից, քաղաքակիրթ երկիր կառուցելու գործընթացին մասնակից լինելու մեծ ցանկությունը: Նրանք շեշտել են, որ ինչպես ամենուրեք, Հայաստանում եւս երիտասարդությունն է, որ պետք է ստանձնի համարձակ բարեփոխումների եւ արդիականացման համար սոցիալական բազայի ու ակտիվ պաշտպանի գործառույթը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---