Չի բացառվում, որ ANCA-ի հասցեին հնչող մեղադրանքները թուրքական լոբբիի ձեռքի գործն են

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հասցեին հնչող մեղադրանքները զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում: Այդ մասին պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ ANCA-ն գրանցված է որպես ոչ առեւտրային հասարակական կազմակերպություն: «Սակայն այն բարեգործական չէ, ինչպես դա ասվում է Վաշինգտոնի CREW (Citizens for Responsibility and Ethics in Washington) կազմակերպության ներկայացրած մեղադրանքի մեջ: ANCA-ն որպես լոբբիստական կազմակերպություն գրանցված չէ ոչ Ներկայացուցիչների պալատում, ոչ ԱՄՆ Սենատում: Հնարավոր է, որ այդ մեղադրանքները թուրքական լոբբիի ձեռքի գործն են: Եթե լինեին ֆինանսական խախտումներ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ ամերիկյան օրենսդրությունը վաղուց ուշադրություն կդարձներ դրան: Ի վերջո, մեղադրանքները չափազանց լուրջ են` կասկածի տակ են առնվում 15 սենատորների, 211 կոնգրեսականների եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձայները: Կրկնում եմ, սա քաղաքական հարց է, առավել եւս որ մինչ ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ նախագահը հանդես կգա ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված ուղերձով, ընդամենը 2 ամիս է մնում»,-ընդգծել է Մանոյանը:





«Վաշինգտոնի CREW (Citizens for Responsibility and Ethics in Washington) կազմակերպությունը Արդարադատության նախարարությանն ու այլ կառույցների բողոքներ է փոխանցել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA-ի կողմից նախընտրական արշավի եւ լոբբինգի ընթացքում թույլ տված խախտումների մասին, մասնավորապես, Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի եւ Լոբբիստական գործունեության բացահայտման մասին օրենքի խախտման մեջ: Բողոքում ասվում է, որ որպես բարեգործական կազմակերպություն ANCA-ն իրավունք չուներ միջամտել երկրում ընթացող որեւէ քաղաքական արշավի այս կամ այն թեկնածուի կողմից: Կոմիտեն, առանց համաձայնեցնելու Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համապատասխան ստորաբաժանումների հետ, կոչ է արել Կոնգրեսին եւ գործադիր իշխանության մյուս օղակներին ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: «Մենք չենք ասում, թե նրանք պետք է զրկվեն գործունեություն ծավալելու իրավունքից: Մենք ասում ենք, որ կան օրենքներ, որոնք հարգել է պետք: Այդպիսին են կանոնները»,-հայտարարել է նախկին դաշնային դատախազ, CREW-ի ղեկավար Մելանի Սլոանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---