Էրդողանը Իսրայելի նոր կառավարությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը

PanARMENIAN.Net - Իսրայելի ապագա վարչապետ Բինյամին Նետանյահուն պետք է ճանաչի պաղեստինյան պետությունը, եթե Իսրայելն իսկապես Մերձավոր Արեւելքում կանգուն խաղաղություն է ցանկանում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նաեւ հաստատել է Գազայի սեկտորում իսրայելցիների ագրեսիայի հանդեպ իր քննադատությունը եւ հայտնել, որ Իսրայելը մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների իրականացման եւ գործողության ընթացքում չափազանց մեծ ուժի կիրառման մեջ:



«Խնդրի միակ լուծումը կայանում է նրանում, որ Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) բանակցությունների սեղանի շուրջ նստի: ՀԱՄԱՍ-ին պետք է նման հնարավորություն ընձեռվի այն բանից հետո, երբ շարժումը հաղթեց 2006թ. պաղեստինյան խորհրդարանական ընտրություններում»,- ընդգծել է Էրդողանը` նախընտրական քարոզարշավի ընթացքում ելույթ ունենալով երկրի հարավ-արեւելքում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ը:



Էրդողանը գրեթե ամեն օր իսրայելցիներին կտրուկ քննադատության էր ենթարկում Գազայում «Ձուլած արճիճ» 22-օրյա գործողության ընթացքում եւ պահանջում էր հեռացնել Իսրայելը ՄԱԿ-ից: Նա միջազգային հանրությանը մեղադրեց նրանում, որ նա ընտրություններում տարած հաղթանակից հետո ՀԱՄԱՍ-ին թույլ չտվեց դառնալ քաղաքական խաղացող:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---