«Իմ քայլից» Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է ավագանու մանդատից ու ՔՊ անդամակցությունից

«Իմ քայլից» Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է ավագանու մանդատից ու ՔՊ անդամակցությունից

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։

Պապիկյանը հայտարարել է, թե իրեն ԿԸՀ-ից հայտնել են, որ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում հաջորդն է, սակայն դրանից ևս հրաժարվել է։

«Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս՝ պակասելու»,- գրել է նա։

Ըստ Պապիկյանի՝ «ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները մանր, ճղճիմ և աննշան» են թվում՝ համեմատ արտաքին աշխարհում ընթացող պրոցեսների հետ, դրանց լուրջ չվերաբերվելն էր «ծանր իրավիճակի» պատճառը։

Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո իմքայլական մի քանի պատգամավոր հրաժարվել է մանդատից, ավելի վաղ ավագանու մանդատից հրաժարվել էր իմքայլական Արսեն Կարապետյանը, իսկ Իզաբելլա Աբգարյանը դուրս էր եկել «Իմ քայլից»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---