Կառավարության շենքի մոտ հացադուլ է անում 5 քաղաքացի

Կառավարության շենքի մոտ հացադուլ է անում 5 քաղաքացի

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անողների թիվն աճում է։ Նոյեմբերի 27-ի դրությամբ նրանք 5-ն են։

Ի սկզբանե հացադուլ հայտարարել էր ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ավելի ուշ նրան միացել են ՀՅԴ-ական Գարիկ Ավետիսյանը, ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը, 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայր Անահիտ Կիրակոսյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը։

Քաղգործիչներն անժամկետ հացադուլով պահանջում են վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականը, իսկ Կիրակոսյանն առաջին հերթին պահանջում է գերի ու անհետ կորած զինվորներին շուտափույթ վերադարձնել:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ՝ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց նաև Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց Աղդամը և Քարվաճառի, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կփոխանցի նաև Լաչինը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---