Էրդողանը, իր հեղինակությունը վերականգնելու նպատակով, պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետը պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ` իր հեղինակությունը վերականգնելու նպատակով: Այդ մասին գրում է թուրք վերլուծաբան Ալի Բուլաչը: Նրա կարծիքով, Դավոսում իր արարքով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարվածի տակ է դրել թուրք-իսրայելական հարաբերությունները: «Բարձրաստիճան պաշտոնական անձինք կոշտ հայտարարություններ են փոխանակել: Եւ այդ հայտարարությունները հասկանալի են: Սակայն, երբ այդ հայտարարությունները սահմաններից դուրս են գալիս, ապա կողմերի դիրքորոշումներն ավելի կոշտ են դառնում, քննադատությունը լուրջ խնդիրների է վերածվում` տհաճ արդյունքների հանգեցնելով: Բուլաչի կարծիքով, The Boston Globe-ում Դեւիդ Ֆիլիպսի «Լոբբիի ցասումը» հոդվածում ասվում է իրադարձությունների այդպիսի զարգացման օրինակի մասին: «Եթե Էրդողանը ցանկանում է վերականգնել պետական գործչի եւ Արեւմուտքի հուսալի գործընկերոջ իր հեղինակությունը, Թուրքիան պետք է վերականգնի իր լավ հարաբերություններն Իսրայելի հետ, կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ եւ ծովային նավահանգիստներ բացի Կիպրոսի համար: ՀԱՄԱՍ շարժմանն աջակցումը սխալ է: Թուրքիայի ապագան Արեւմուտքում է, իսկ իսլամական ուղին Եվրոպայից տանում է դեպի Մերձավոր Արեւելք», - գրում է Ֆիլիպսը:



«Թուրքիան չի վախենում սպառնալիքներից, եւ իրականաում կարիք չկա չափազանցնել Դավոսում Էրդողանի դեմարշի նշանակությունը: Արաբ այլ առաջնորդներ կարող էին նույն բանն անել: Մուամմար Քադդաֆին արաբ առաջնորդներին վախկոտ է անվանել այն բանի համար, որ նրանք ոչինչ չեն արել Գազայում տեղի ունեցած ողբերգությունը կանխելու նպատակով, Ալժիրի խորհրդարանն ընդունել է Իսրայելի գործողությունները դատապարտող բանաձեւ` հրեական պետությունը մեղադրելով հանցագործությունների մեջ: Մենք տեղյակ ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կատարի էմիրի նախաձեռնություններին: Իրանը նույնպես երբեք չի տատանվել Իսրայելի հանդեպ իր դիրքորոշման հարցում», - նշել է Բուլաչը:



«Երբ խոսքը վերաբերում է հրեական լոբբիին, որը կարող է օգնել «հայկական հարցում», Թուրքիան մտահոգվելու առիթ չունի: Այդ հարցում ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ կոնգրեսի կամ այլ երկրների խորհրդարանների կողմից «հայոց ցեղասպանության» ճանաչման միջեւ: Բացի դրանից, հրեական լոբբին բոլորից շատ կտուժի դրանից, որովհետեւ կկորցնի «ցեղասպանության» հարցի նկատմամբ մենաշնորհը», -կարծում է թուրք փորձագետը, հաղորդում է WorldBulletin-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---