ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կոչ են արել օտարերկրացի վարձկաններին անհապաղ լքել Ղարաբաղը 4 դեկտեմբերի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները կոչ են արել օտարերկրացի վարձկաններին անհապաղ լքել Լեռնային Ղարաբաղը, իսկ Բաքվին և Երևանին՝ նպաստել նրանց հեռանալուն։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջնին շարունակել կատարել նոյեմբերի լույս 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչպես նաև հրադադարի պահպանման նախորդ պարտավորությունները։ Նրանք նաև կոչ են անում բոլոր օտարերկրացի վարձկաններին անհապաղ լքել տարածաշրջանը, իսկ բոլոր կողմերին՝ նպաստել դրան»,- ասվում է տարածված հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Համանախագահ երկրների նախագահները նաև կոչ են արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին և ՄԱԿ-ին, համակարգված կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հումանիտար իրավիճակի բարելավման համար։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |