ՈւԵՖԱ-ն չեղարկել է ՀՀ-ում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

ՈւԵՖԱ-ն չեղարկել է ՀՀ-ում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

PanARMENIAN.Net - Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս որոշումը կայացվել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ի նիստում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ասոցիացիայի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը:

Հաշվի առնելով երկու երկրի միջև նոյեմբերի լույս 10-ի գիշերը կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈւԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրում այսուհետ առկա են ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---