Մխիթարյանը՝ ԱԱ-2022-ի ՀՀ մրցակիցների մասին․ Կձգտենք տհաճություններ պատճառել բոլորին

Մխիթարյանը՝ ԱԱ-2022-ի ՀՀ մրցակիցների մասին․ Կձգտենք տհաճություններ պատճառել բոլորին

PanARMENIAN.Net - 2022 թվականի աշխարհի առաջնության որոկավորման փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը J խմբում կմրցի Գերմանիայի, Իսլանդիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ընտրանիների հետ։

Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեսակետով՝ վատ խումբ չէ Հայաստանի թիմի համար:

«Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել», - ասել է Մխիթարյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---