Ռուսաստանն օգտագործում է իր ֆինանսական ռեզերվները ռազմավարական դաշնակիցներին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանն օգտագործում է իր ֆինանսական ռեզերվները ռազմավարական դաշնակիցներին աջակցելու համար: «Եթե Մոսկվան իրոք կարող է իրեն թույլ տալ խոշոր օժանդակություն ցուցաբերել հարեւան երկրներին, դա վկայում է այն մասին, որ նա իրոք կարող է իրական առաջատարի դեր ստանձնել: Այդ տպավորությունն ամրապնդելու համար, ՌԴ-ն հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, օրինակ, վերջերս Կրեմլը սկսել է ԱՊՀ որոշ երկրների հետ համաձայնության մի քանի նախագծեր մշակել ազատ առեւտրի վերաբերյալ: Սակայն այն, որ դաշնակիցները կարող են ի վիճակի չլինել մարել վարկերը, վտանգ է ներկայացնում ՌԴ-ի համար»,-գտնում, են ռուս փորձագետները, գրում է The Messenger Online-ը:



Հոդվածում ասվում է նաեւ, որ Մոսկվան չափազանց շահագրգիռ է էներգակիրների անխափան տարանցումը դեպի սպառող երկրներ ապահովելու գործում: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Ռուսաստանը Հայաստանին 500 մլն դոլարի կայունացնող վարկ է տրամադրել, Ղրղզստանը ստացել է 2 մլրդ դոլար, իսկ Բելառուսը` 1 մլրդ: Բանակցություններ են գնում նաեւ Ուկրաինային 5 մլրդ դոլարի վարկի տրամադրման շուրջ: Վերլուծաբանները կարծում են, թե Ռուսաստանն իրոք չի ցանկանում նման վարկեր տրամադրել, սակայն ստիպված է դա անել, պահպանելու համար իր ազդեցությունն ու իր դիրքերի հետագա ամրապնդման հեռանկարներն այն դեպքում, եթե հարեւան երկրները ցանկանան կողմնորոշել իրենց քաղաքականությունը դեպի Վաշինգտոն ու Բրյուսել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---