ՀՀ ըմբշամարտի հավաքականը 7-րդն է Աշխարհի գավաթում՝ շրջանցելով Ադրբեջանին և Թուրքիային

ՀՀ ըմբշամարտի հավաքականը 7-րդն է Աշխարհի գավաթում՝ շրջանցելով Ադրբեջանին և Թուրքիային

PanARMENIAN.Net - ՀՀ ըմբշամարտի հունահռոմեական ու ազատ ոճի հավաքականներն աշխարհի գավաթի խաղարկությունում մեդալների հաշվարկում զբաղեցրել են 7-րդ տեղը՝ շրջանցելով Ադրբեջանին և Թուրքիային:

Հայ ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճել են 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե: Ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, արծաթ են նվաճել Արսեն Հարությունյանն ու Մալխաս Ամոյանը, իսկ բրոնզ են վաստակել Սլավիկ Գալստյանն ու Արման Անդրեասյանը, գրում է Shantnews.am-ը։

Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները մեդալների հաշվարկում զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ և 13-րդ տեղերը: Առաջին տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---