«Ռոստելեկոմը» և «Ալաշկերտ» ՖԱ-ն հայտարարել են գործակցության մեկնարկի մասին13 հունվարի 2021 - 13:24 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը աջակցում է հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ համագործակցելով Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ։ Հայաստանի առաջնությունում և Հայաստանի գավաթի խաղերում հանդես գալու, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու ընթացքում՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդես կգա որպես «Ալաշկերտ» ՖԱ գլխավոր հովանավոր։ «Ընկերությունը մեծապես կարևորում է հայկական ֆուտբոլի զարգացումը և ներկայացումը նաև միջազգային մրցասպարեզներում։ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ մեր այս համագործակցության մեկնարկը փաստում է այդ նպատակին ուղղված վճռական քայլերի շարունակականության մասին: Համոզված ենք՝ ընկերության կողմից տրամադրվող աջակցությունը ակումբի գործունեության մեջ էական դեր կունենա, և մոտ ապագայում ականատեսը կլինենք հայկական ֆուտբոլի նորանոր հաջողությունների»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարևոր պահին մեր ակումբի և հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար: Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար և կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- նշել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը: Ակումբի՝ ընթացիկ առաջնություններում հանդիպումները հեռարձակվում են «Արմենիա ԹիՎի» և «ԱԹԻՎԻ» հեռուստաալիքների եթերում։ 2011 թվականին Երևանում հիմնադրված «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի եռակի չեմպիոն է, կրկնակի Սուպերգավաթակիր, Գավաթակիր և բրոնզե մեդալակիր: 2015-ից «Ալաշկերտը» Հայաստանը պատվով ներկայացնում է Եվրոպական ակումբային մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում: Ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո «Ալաշկերտը» 18 միավորով կիսում է առաջին հորիզոնականը և կրկին պայքարում Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |