ՍՈՉԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ ԵՆ 300-ԻՑ ԱՎԵԼ ԱԴԱՄԱՆԴ

PanARMENIAN.Net - Սոչիի օդանավակայանում մաքսատան աշխատակիցները Հայաստանի քաղաքացուց բռնագրավել են 300-ից ավել ադամանդ: Ինչպես տեղեկացրել են «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը Ռուսաստանի Հարավային մաքսային վարչության մամուլի ծառայությունում, մշակված քարերը հայտնաբերվել են Երեւանի չվերթով ժամանած մի ուղեւորի պայուսակում: Բռնագրավված ադամանդների արժեքը կորոշվի փորձաքննությունից հետո: Ուղեւորը ձերբակալված է եւ պահվում է ժամանակավոր մեկուսարանում: Որոշվում է թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ապօրինի շրջանառության հոդվածով քրեական գործի հարուցման հարցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---