Սարգսյանը «պատրաստ էր 5+2-ը հանձնելուց» մինչև «մլն-ավոր դոլարների ներդրումներ՝ «հանձնվող» տարածքներում»․ Քաղգործիչները՝ հարցազրույցի մասին

Սարգսյանը «պատրաստ էր 5+2-ը հանձնելուց» մինչև «մլն-ավոր դոլարների ներդրումներ՝ «հանձնվող» տարածքներում»․ Քաղգործիչները՝ հարցազրույցի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանյան քաղաքական գործիչները մեկնաբանել են երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության ներկա արդյունքին ու նրա ղեկավարման օրոք բանակցային գործընթացին։

Փետրվարի 15-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել ու անդրադարձել ԼՂ հակամարտությանը, ՀՀ-ում 2018-ի հեղափոխությանը և ներքաղաքական հարցերին։

Ըստ իմքայլական Ռուբեն Ռուբինյանի՝ Սարգսյանը փաստացի հաստատել է, որ պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային։ Նրա խոսքով՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը, նրա բնորոշմամբ՝ «ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց»։ https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/3898264673528964

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ամբողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։

«Եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։ Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում»,- գրել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր): Պատգամավորը հարց է բարձրացրել, թե արդյոք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին։

Հանրապետական Արմեն Աշոտյանի խոսքով՝ գործող իշխանություններից Սարգսյանի հարցազրույցին բովանդակային հակադարձում պետք չէ սպասել։

«Կապիտուլյանտը լավագույն դեպքում վաղը եթերում հերթական խզբզոցը կամ թրքաբարո վնգստոցը կգցի։ Մի’ բորբոքեք ընդդիմության ներսում «խանդի» տեսարաններ, դրանք արհեստական են, անտեղի և անհեռանկարային»,-ասել է նա։

Նա հորդորել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին «չոգևորվել», հանրապետականներին՝ չկորցնել զգոնությունը, իսկ ժողովրդին՝ չհուսահատվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---