«Ազգային ժողովրդավարական բևեռը» չի բացառում «չակերտավոր ընդդիմադիրներից» ոմանց հետ գործակցությունը՝ «ամբիցիաները կողմ դնելու պայմանով»

«Ազգային ժողովրդավարական բևեռը» չի բացառում «չակերտավոր ընդդիմադիրներից» ոմանց հետ գործակցությունը՝ «ամբիցիաները կողմ դնելու պայմանով»

PanARMENIAN.Net - Փետրվարյան ապստամբության 100-ամյա առիթով՝ Ազգային ժողովրդավարական բևեռը Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից հավաք-երթ է կազմակերպել դեպի Անգլիական այգի՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, փոխանցում է Aravot.am-ը:

Ազգային ժողովրդական բևեռը ձևավորվել է 2020 թվականի մայիսին, հիմնադիրներից են Կանադայում ՀՀ նախկին արտաարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, «Սասնա ծռերի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը։

1921 թվականի փետրվարի 18-ին Խորհրդային Հայաստանում սկիզբ առավ հակաբոլշևիկյան շարժում։ Այն է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ 100 տարի առաջ Հայաստանը Խորհրդային միության տարածքում միակ երկիրն էր, որն ըմբոստացավ բոլշևիկյան իշխանության դեմ ու ապստամբությունը տևեց 50 օր: Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները գտնում են, որ այժմ «ժամանակն է այդ 50 օրը շարունակել ու հասնել հաղթանակի՝ ստեղծելով ազատ, ինքնիշխան երկիր»:

Բևեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանի խոսքով՝ դիմադրության նոր շարժում են սկսելու՝ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով: Նախաձեռնող խումբը մարտի 16-ին Ազատության հրապարակում կազմակերպելու է համահայկական հանրահավաք, որի ընթացքում կհրապարակեն իրենց խոսքով՝ «քաղաքական Սարդարապատի ճանապարհային քարտեզը»:

Գասպարյանը նշել է, որ փետրվարի 18-ը ժողովրդական աստամբություն էր, այլ ոչ «դաշնակցականների խռովություն, ինչպես ներկայացնում է խորհրդային իշխանությունների իրավահաջորդ ներկայիս ՌԴ-ի պրոպագանդան»։

Նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է, որ իրենք ճանապարհային քարտեզի մասին կխոսեն հենց հանրահավաքի օրը։ Սեֆիլյանը խոսել է նաև «ազնիվ ու վերկուսակցական» գործիչների հետ համագործակցության հնարավորությունից։

«Այս ընթացքում, եթե այսօրվա չակերտավոր ընդդիմադիրները, ինչ-որ չափով լրջանան և հասկանան, որ օր առաջ այս վիճակից դուրս գալու համար պետք է իրենց ամբիցիաները մի կողմ դնել, այդ ժամանակ, ինչու չէ, հնարավոր կլինի նաև ոչ բոլորի, բայց ինչ-որ շրջանակի հետ գործակցել»-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---