Մակունցն իշխանության ներկայացուցիչների` Արցախ չայցելելու մասին. Իրականությանը չի համապատասպանում

Մակունցն իշխանության ներկայացուցիչների` Արցախ չայցելելու մասին. Իրականությանը չի համապատասպանում

PanARMENIAN.Net - Պնդումը, թե իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո Արցախ չեն այցելում, իրականությանը չի համապատասխանում, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի ղեկավարությունն արգելք կամ խնդիր ունի ԱՀ այցելելու հարցում:

«Մեր պատգամավորներն այցելում են Արցախ: Դուք գիտեք, որ, օրինակ, մեր պատգամավորներից Նազելի Բաղդասարյանն ակվիտորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով և իրենք պարբերաբար այցելում են»,-ասել է նա, փոխանցում է Factor.am-ը:

Մակունցը նշել է, որ ինքը քաղաքական վերնախավի այցելություններին ու ժամանկացույցին տեղյակ չէ, տեղյակ է պատգամավորների մասով։

Պատերազմից հետո Արցախ՝ վարչապետի չայցելելու թեման մեկ անգամ չէ որ քննարկվել է մամուլում: Փոխարենը՝ պատգամավորներից ու նախարարներից ոմանք եղել են Արցախում պատերազմից հետո:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---