Թաիլանդի կառավարությունը հետաձգել է AstraZeneca-ով պատվաստումը

Թաիլանդի կառավարությունը հետաձգել է AstraZeneca-ով պատվաստումը

PanARMENIAN.Net - Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան և կառավարության անդամները հետաձգել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումը, քանի որ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են դեղամիջոցի կիրառումը։

Չան Օչան և մյուս նախարարները պետք է պատվաստվեին մարտի 12-ին, սակայն երկրի Առողջապահության նախարարությունը որոշել է կասեցնել դեղամիջոցի կիրառումը, գրում է Gazeta.ru-ն։

«AstraZeneca-ն լավ պատվաստանյութ է, սակայն, հաշվի առնելով այն, ինչ կատարվում է, Առողջապահության նախարարությունը ցանկանում է հետաձգել AstraZeneca-ի կիրառումը»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Կիաթթիփհում Վոնջիթը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ մի շարք երկրներ կասեցրել են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը հիվանդների մոտ տրոմբի առաջացման մասին տեղեկություններից հետո։ Եվրոպայի դեղամիջոցների կանոնակարգողը հորդորեց երկրներին օգտագործել պատվաստանյութը, իսկ AstraZeneca ընկերությունը հավաստիացրեց, որ պատվաստանյութն անվնաս է։ ԱՀԿ-ն, իր հերթին հայտարարեց, որ ուսումնասիրում է դեղամիջոցից եվրոպական երկրների հրաժարվելու մասին տվյալները։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---