ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել Անդրկովկասի գծով երկխոսությունը

ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել Անդրկովկասի գծով երկխոսությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևում միջազգային բանավեճի 52-րդ փուլում «մեծ բեկումներ» չեն գրանցվել, սակայն երկխոսությունն այդ ձևաչափով հարկավոր է շարունակել։

«Հարցերը հիմնականում նույնն են՝ ուժի չկիրառում, տարածաշրջանի անվտանգություն։ Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, որոնք չեն փոխվել։ Մեծ բեկումներ չենք ունեցել։ Դրանից անկախ, կարևոր է շարունակել այս հանդիպումները, քանի որ սա միակ տարածքն է, որտեղ մենք նորմալ և հանգիստ խոսում ենք»,- ասել է Ռուդենկոն Ժնևում, գրում է Interfax-ը։

«Ցավոք սրտի, 2020-ին պանդեմիայի պատճառով հանդիպումները կասեցվեցին, սակայն, այժմ, կարծում եմ, պահպանում ենք տեմպն ու դինամիկան»,- ասել է փոխնախարարը։

Նա տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունիսին։

Մինչդեռ Վրաստանում Ժնևյան բանակցությունների 52-րդ փուլը բարդ են անվանել։ Աբխազիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ռազմատեխնիկական համագործակցության խորացման կապակցությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---