Ղազախստանը 1 մլն դեղաչափ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կներկրի ՌԴ-ից

Ղազախստանը 1 մլն դեղաչափ  «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կներկրի ՌԴ-ից

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ու Ղազախստանը պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ ռուսական միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի 1 մլն դեղաչափի առաքման մասին։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը։

«Սպուտնիկ Լայթի» մասով արդեն պայմանավորվածություն կա ՌԴ կառավարության հետ»,- ասել է նա, գրոմ է «Sputnik Ղազախստանը»։

Միաժամանակ Ղազախստանում, Կարագանդայի դեղագործական ֆաբրիկայում արդեն արտադրվել է մոտ 750,000 երկու դեղաչափ ունեցող ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։

«Այժմ պատվաստանյութը պետք է շրջաններ հասցնել։ Կարծում եմ, որ մեկ շաբաթում դա կարվի»,- ասել է Ցոյը։

Ղազախստանը նաև 3 մլն դեղաչափ Sinovac չինական արտադրության պատվաստանյութ կներկրի, ինչպես նաև բանակցում է Pfizer-ի ներկրման շուրջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---