Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնությունում առաջ է ընթանում առանց պարտության

PanARMENIAN.Net - Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4 փուլում հայ շախմատիստուհիներից հաջող հանդես եկան միայն Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանույշ Անդրեասյանը: Լիլիթը տարավ իր երրորդ հաղթանակը, իսկ Սիրանույշը` երկրորդ: Անհաջող դասավորվեցին պարտիաները Նելլի Աղինյանի ու Լիլիթ Գալոյանի համար, որոնք կրեցին առաջին պարտությունները: Աղինյանը սպիտակներով տանուլ տվեց վրաց շախմատիստուհի Նինո Խուրցիձեին, իսկ Գալոյանը զիջեց Ռուսաստանից

իր հայրենակցուհուն` Էլինա Բալայանին: Անհաջող ելույթ ունեցավ նաեւ Աննա Հայրապետյանը, կրելով իր երկրորդ պարտությունը հույն Աննա-Մարիա Բոթսարիից: 4 փուլերից հետո Լ.Մկրտյչանը վաստակել է 3,5 միավոր: Նա կիսում է 3-11-րդ տեղերը մրցաշարում: Նելլի Աղինյանն ու Սիրանույշ Անդրեասյանը հավաքել են 2,5 միավոր: Հայաստանի չեմպիոն Լիլիթ Գալոյանը հավաքել է 2 միավոր: Աննա Հայրապետյանը 1,5 միավորով եզրափակում է հայկական թիմը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---