Փաշինյանը՝ Գեղարքունիքում․ Այնուամենայնիվ, մեր ժողովրդին արժանի չենք

Փաշինյանը՝ Գեղարքունիքում․ Այնուամենայնիվ, մեր ժողովրդին արժանի չենք

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզ էր այցելել, Մարտունիում բնակիչների հետ հանդիպմանը ներողություն է խնդրել թույլ տված բոլոր սխալների համար։

«Ամեն անգամ ձեզ հետ շփվելիս մտածում եմ, որ մենք, այնուամենայնիվ, մեր ժողովրդին արժանի չենք։ Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելիին», -ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է նաև՝ պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ՝ ինչու այդ փառապանծ հաղթանակից հետո առերեսվեցինք այս դառը պարտությանը։

«Եվ մենք չպետք է վախենանք, փախնենք ինքներս մեզ հետ առերեսվելուց։ Մենք պետք է ուղիղ մեր աչքերի մեջ նայենք և ասենք, թե ինչն ենք սխալ արել, որ հասել ենք մի հանգրվանի, որտեղ գործնականում ելք, ըստ էության, չունեինք, այլ տարբերակ չունեինք։ Մենք բանակցելիս բանակցել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել, կռվելիս կռվել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել», - հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---