Պատգամավոր․ԳՇ պետը պետք է պատասխանատվություն կրի

Պատգամավոր․ԳՇ պետը պետք է պատասխանատվություն կրի

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ցուցակում ընդգրկված Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են։

Թովմասյանի խոսքով՝ ամենագլխավոր հարցը, որ ծառացած է բոլորի առջև, հետևյալն է՝ դիրքը կահավորելու հրահանգ չեն տվել, ի՞նչ նպատակ է հետապնդում, որ հրահանգ չեն տվել, գրում է Panorama.am-ը:

«Հայաստանի «Պաշտպանության մասին» օրենքով Զինված ուժերը պատասխանատու են մեր սահմանների անձեռնմելիության համար, պարտավոր են պաշտպանել մեր սահմանները։ Հայաստանի ԶՈւ ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են մեր երկիր, պատասխանատվության ենթարկվի, որ պատշաճ չի իրականացրել իր աշխատանքները»,-ասել է նա։

«Մենք, փաստորեն, գերի չենք վերցնում, իսկ իրենք գերի են վերցնում ու հայտարարում են, որ դիվերսանտ են: Անհամարժեքություն եմ ես նկատում»,- ասել է պատգամավորը։

Նա տեղեկացրել է, որ անկախ պատգամավորներով քննարկում էին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, որին ներկա լինեն պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը և պարզաբանումներ տան Գեղրաքունիքի մարզում 6 զինծառայողի գերեվարման հանգամանքների մասին։

«Հիմա ի՞նչ խոչընդոտներ, ի՞նչ փակ, գաղտնի, անելանելի իրավիճակներ կան: Պետք է խոսենք այդ մասին, հասկանանք՝ ումից ենք ինչ աջակցություն խնդրում, ուր ենք գնում»,- ասել է Թովմասյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, նա նշել է, որ իր համար միշտ եղել է մի ճշմարտություն՝ եթե չես ուզում ինքդ քեզ պաշտպանել, որևէ մեկը դա չի անի քո փոխարեն:

«Մենք կարող ենք դիմել ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, տարբեր կառույցների, ընդհուպ ՆԱՏՕ, բայց ինչ է դա տալու մեզ, եթե ինքներս մենք մեր պաշտպանության համար չենք իրականացնում անհրաժեշտ բոլոր քայլերը: Ծիծաղելի է դառնում, այսիքն մենք մեզ չենք պաշտպանում, ակնկալում ենք ուրիշները գան, մեզ պաշտպանեն ու մի հատ էլ մունաթ ենք գալիս: Դա տեղին չէ»,- ասել է նա:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---