ԱԳՆ-ն հերքել է փոխնախարարների՝ ազատման դիմում գրելու լուրերը

ԱԳՆ-ն հերքել է փոխնախարարների՝ ազատման դիմում գրելու լուրերը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հերքում եմ: Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»,- ասել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանն ազատման դիմումներ են գրել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---