Եվրո-2020-ը սկսվել է իտալացիների կողմից Թուրքիայի ջախջախիչ պարտությամբ

Եվրո-2020-ը սկսվել է իտալացիների կողմից Թուրքիայի ջախջախիչ պարտությամբ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հունիսի 11-ին մեկնարկել է Իտալիա-Թուրքիա խաղով, որտեղ թուրքերը ջախջախիչ պարտություն են կրել։ Խաղը տեղի է ունեցել Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։

A ենթախմբում Իտալիայի ազգային հավաքականը 3։0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ։

53-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ է դարձել Բերարդի Դոմենիկոն, 66-րդ րոպեին Չիրո Իմմովբիլեն հաշիվը դարձրել է 2։0, իսկ վերջին գոլի հեղինակ դարձել է Լորենցո Ինսինյեն:

А խմբում Իտալիայից և Թուրքիայից բացի կհանդիպեն նաև Ուելսի և Շվեյցարիայի թիմերը։

Եվրո-2020-ը պետք է տեղի ունենար անցյալ տարի, սակայն հետաձգվեց պանդեմիայի պատճառով։

Առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---