Մարուքյան․ Չի լինելու ուժ, որը կարող է ասել՝ հաղթել է միայնակ

Մարուքյան․ Չի լինելու ուժ, որը կարող է ասել՝ հաղթել է միայնակ

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քվեարկել է Երևանի թիվ 1/20 ընտրատեղամասում: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քվեարկել է հանուն համերաշխության՝ հավելելով, որ չի լինելու ուժ, որը կարող է ասել՝ հաղթել է միայնակ։

Մարուքյանի խոսքով՝ գալու են այն գաղափարին, որ բոլորով պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և ձևավորեն ազգային համաձայնության կառավարություն:

«Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չեն ունենալու: Մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում», - նշել է վարչապետի թեկնածուն, տեղեկացնում է Aysor.am-ը։

Խոսելով ընտրակաշառքի մասին՝ ԼՀԿ ղեկավարն ընդգծել է. «Որ ուժն ընտրակաշառք կբաժանի՝ Իլհամ Ալիև ուժ է, ընտրակաշառք վերցնողներն էլ՝ նույնը: Դա նշանակում է անարգել հերոսների հիշատակը»:

Գնահատելով քարոզարշավը՝ Մարուքյանը նշել է, որ բառամթերքն էր շատ վատը, բարձր էր թե ատելության, թե բռնության քարոզչությունը։

«Բայց ակնկալիքները, որ եսիմ ինչեր կլինեն՝ լավ էր, ոչ չեղան: Այսօրվա ակնկալիքներն էլ չեն արդարանալու. ամբողջ օրը շատ հանգիստ է անցնելու»,-ասել է նա:

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---