ԱԺ-ն 107 պատգամավոր կունեն․ ՔՊ-ն 71 մանդատ կստանա, «Հայաստանը»՝ 29

ԱԺ-ն 107 պատգամավոր կունեն․ ՔՊ-ն 71 մանդատ կստանա, «Հայաստանը»՝ 29

PanARMENIAN.Net - ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրելու և մանդատների բաշխման մասին: Նորընտիր խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

Ըստ ընտրությունների վերջնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53․91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը` 21․9 տոկոս ձայն։

Այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը, սակայն, ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում է 2 երկու քաղաքական ուժ, մանդատներ է ստանում նաև առավելագույն թվեները ստացած երրորդ ուժը՝ այսինքն «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ստացել է քվեների 5․22 տոկոսը, ևս ներկայացված կլինի խորհրդարանում։

ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ դիմումները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նախագահությամբ Տիգրան Մուկուչյանի, մերժեl 1 «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված դիմումները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, քանի որ դրանք,ըստ ԿԸՀ եզրակացության, չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

ԿԸՀ ամփոփիչ տվյալներով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հունիսի 20-ին կայացած քվեարկությանը մասնակցել է 1,281,997 մարդ կամ ընտրողների 49․39 տոկոսը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---