ՀՖՖ նախագահ․ Հնարավոր է՝ 2022-ին ՀՀ-ում տեսակրկնապատկերի համակարգ գործարկվի

ՀՖՖ նախագահ․ Հնարավոր է՝ 2022-ին ՀՀ-ում տեսակրկնապատկերի համակարգ գործարկվի

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է՝ հնարավոր է, որ 2022-ին Հայաստանում գործարկվի տեսաօգնության VAR համակարգը։

«Մենք սկսել ենք տեսակրկնապատկերների VAR համակարգը ներդնելու գործընթացը, որը մոտ 8-10 ամիս կտևի: Գործընթացը բարդ է և կապված է ոչ միայն տեխնիկական հնարավորությունների, այլև մրցավարների վերապատրաստման հետ: Համակարգը կօգնի ավելի լավ անցկացնել առաջնությունները», - ՀՖՖ հերթական տարեկան ժողովի ժամանակ ասել է Մելիքբեկյանը, գրում է Aysor.am-ը։

Տեսաօգնության համակարգը (VAR) ֆուտբոլ խաղալու կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի հանդիպման վիճելի պահերը կրկնապատկերների միջոցով դիտել ու նոր միայն որոշում կայացնել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---