Ընտրությունների վերաբերյալ դիմումներով գործերը ՍԴ-ն միավորել է և կքննի հուլիսի 9-ին

Ընտրությունների վերաբերյալ դիմումներով գործերը ՍԴ-ն միավորել է և կքննի հուլիսի 9-ին

PanARMENIAN.Net - Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները Սահմանադրական դատարանը միավորել է և կքննի նույն նիստում՝ հուլիսի 9-ին։

ՍԴ դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց Հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը։

Հաշվի է առնվել, որ գործերը վերաբերում են նույն հարցին։ Նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին:Զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։

Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով:

ՍԴ որոշմամբ՝ որպես պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխանողներ ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ դրանք անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարանում գրանցվել են հուլիսի 2-ին։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---