Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը 1 տարի ավելի կպաշտոնավարի

Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը 1 տարի ավելի կպաշտոնավարի

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը 1 տարով երկարաձգվել է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը՝ Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում երկարաձգել 1 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 28-ը», - ասվում է որոշման մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---