Բաչկովն Օլիմպիադայի կիսաեզրափակչում է

Բաչկովն Օլիմպիադայի կիսաեզրափակչում է

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Դա նշանակում է, որ Բաչկովն Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալակիր կլինի։

63 կգ քաշային կարգում հանդես եկող Բաչկովն առավելության է հասել ուզբեկ մարզիկի հանդեպ 5։0 հաշվով։

Կիսաեզրափակչում Բաչկովը մենամարտելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ:

Մեկնարկային գոտեմարտերում Բաչկովը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---