Բաչկով․ Այս մեդալով դարձա ՀՀ պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկը, ով նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի պարգևները

Բաչկով․ Այս մեդալով դարձա ՀՀ պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկը, ով նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի պարգևները

PanARMENIAN.Net - Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չկարողացավ կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալով Օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձել է Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկը, ով նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի պարգևները։

«Ավարտվեցին Օլիմպիական խաղերը՝ վերադառնում եմ բրոնզե մեդալով։ Այս երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել՝ Եվրոպայից,Աշխարհից և Օլիմպիական խաղերից։ Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։

Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին և նրանց ցույց եմ տվել ճիշտ ճանապարհի ուղին։Եթե Աստված կամենա դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։ Շնորհակալ եմ բոլորիցդ՝ սիրում եմ քեզ իմ հայ ազգ։ Շնորհակալ եմ իմ թիմից՝ ովքեր լավագույնն են իրենց գործում»,-ասվում է գրառման մեջ։

63 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում զիջել է ամերիկացի Քեյշոն Դևիսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---