Լիլիթ Մկրտչյանին մեկ քայլ է բաժանում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին փուլում հաղթեց ռուսաստանցի Մարինա Ռոմանկոյին եւ, հավաքելով 8,5 միավոր, ՌԴ մեկ այլ ներկայացուցիչ Եկատերինա Կովալեւսկայի հետ եզրափակեց հիմնական 11 փուլերը որպես առաջտար: Լիլիթ Մրկրտչյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայի հետ թայ-բրեքում, որը տեղի կունենա այսօր:



Մյուս հայ շախմատիստուհիներից հաղթանակ են տարել Ս.Անդրեասյանը եւ Ա.Հայրապետյանը, որոնք պարտության են մատնել ռուս Տ.Ստեպանովային ու Իտալիայի ներկայացուցիչ Օլգա Զիմինային: Ն.Աղինյանն ու Լ. Գալոյանը վերջին փուլում պարտվել են:



Տեղի կունենան նաեւ բրոնզե մրցանակի համար խաղերն ու հաջորդ աշխարհի առաջնության որակավորման խաղերը:



Նշենք, որ հայ շախմատիստուհիներից հաջորդ աշխարհի առաջնության ուղեգիր կստանա միայն Լիլիթ Մկրտչյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---